Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը գլխավորում է աշխարհի լավագույն 200 բուհերի վարկանիշը՝ ըստ Times Higher Education ամսագրի: Բուհն առաջատար է արդեն երրորդ տարին անընդմեջ: Հարվարդի համալսարանը երկրորդ հորիզոնականում է եւ այն կիսում է Օքսֆորդի համալսարանի հետ:ԱՄՆ Ստենֆորդի համալսարանը երկրորդ հորիզոնականից հայտնվել է չորրորդում, իսկ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ հինգերորդ:

Ամերիկյան բուհերը լավագույն տասը տեղերից յոթն են զբաղեցնում: Եվրոպայի ուժեղագույն ներկայացուցիչը Մեծ Բրիտանիան է՝ իր 31 բուհերով: Լավագույն բուհերի վարկանիշում ներառված են նաեւ Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Բելգիայի ուսումնական հաստատությունները: Ասիայում առաջատարի դիրքը պահպանում է Տոկիոյի համալսարան՝ ընդհանուր վարկանիշում 23-րդ հորիզոնական:

Տարածաշրջանում երկրորդը Սինգապուրի Ազգային համալսարանն է՝ 26-րդ հորիզոնական: Չինաստանում Պեկինի համալսարանը 45-րդն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Times Higher Education-ի 2013-2014թթ բուհերի միջազգային վարկանիշն ակադեմիական հեղինակության խոշորագույն միջազգային հետազոտություններից է: Վարկանիշը կազմվում է Thomson Reuters ընկերության կողմից տրամադրվող տեղեկությունների հիման վրա:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված QS Quacquarelli Symonds վարկածով վարկանիշի առաջատարն ավանդաբար Մասաչուսեթսի տեղնոլոգիական համալսարանն է:

Համաշխարհային 200 լավագույն բուհերի ցանկը գլխավորում է MIT-ը