Չինաստանում զբոսաշրջիկների համար ուղեցույց է թողարկվել, որտեղ նկարագրված են արտերկրում նրանց վարվելակերպի կանոնները: Կանոնները շարադրված են 64 էջերում: Նրանց խորհուրդ չի տրվում հասարակական վայրերում փորփրել քիթը, միզել լողավազաններում եւ գողանալ օդանավերի փրկարարական ժիլետները, քանի որ «դա վնասում է չինացիների կերպարին»:

Ինչպես գրում է The Sunday Morning Herald-ը, ուղեցույցում խորհուրդ է տրվում, որպեսզի հետեւեն նրան, որ քթի մազերը կոկիկ կտրված լինեն: Ճանապարհորդները չպետք է նաեւ սուպերն ուտեն հենց կաթսայից կամ բարձր չփչփացնեն լափշա ուտելիս, մատներն օգտագործեն որպես ատամմաքրիչներ, երկար ժամանակով զբաղեցնեն հասարակական զուգարանները եւ հետքեր թողնեն զուգարանի նստատեղին:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, կանոններ կան նաեւ կապված կոնկրետ երկրների հետ: Այսպես, Գերմանիայում գտնվելով՝ չինացիները չպետք է մարդկանց մոտ կանչեն ձեռքերը թափահարելով: Ճապոնիայում ռեստորանում ճաշելիս նրանց խորհուրդ չի տրվում խաղալ մազերի կամ հագուստի հետ: Իսկ Իսպանիայում բոլոր չինուհիները պետք է ականջօղեր կրեն՝ «մերկ» չերեւալու համար: