Իսպանիան ցնցվել է Չինաստանից որդեգրված երեխայի սպանությունից: Գլխավոր կասկածյալները փոքրիկ աղջկա ծնողներն են, որոնք նրան որդեգրել էին 2001թ: Չինաստանի բնակիչները պահանջում են արգելել այդ գործընթացը կամ խիստ բարդացնել այն: Սպանության դրդապատճառերը հայտնի չեն:

Ընտանիքի ընկերների խոսքով՝ ծնողները հոգատար տպավորություն են թողել: Մոտ մեկ տարի առաջ նրանք ամուսնալուծվել են, սակայն շարունակել են շփվել եւ համատեղ դաստիարակել երեխային: Ասունտայի մարմինը՝ շնչահեղձության նշաններով, հայտնաբերել են նրա ծնողների տանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Երեխան չի ընդդիմացել, քանի որ քնաբերի ազդեցության տակ է եղել: Մի կողմից նա սիրել է ծնողներին, լավ է սովորել, մյուս կողմից էլ տարօրինակ բլոգ է ունեցել, որտեղ պատմել է սպանությւնների եւ ուրվականների մասին: Ներկայումս ծնողները կալանավորված են, հաղորդում է «Vesti.Ru»-ն: