Մադագասկարի ափամերձ հանգստյան գոտի հանդիսացող Նուսի-Բե կղզում տեղաբնիկները վայրենաբար սպանել են երկու օտարերկրացու: Նրանց կասկածել են երեխայի սպանության մեջ ու ողջ-ողջ այրել են: Օտարերկրացի զբոսաշրջիկներին անվտանգության համար խորհուրդ էին տալիս չլքել հյուրանոցները: Կրկնակի սպանույան դրդապատճառը երեխայի անհետացման համար վրեժխնդրությունն էր: Տեղի բնակիչները որոշել են, որ նրան սպանել է «սեւ փոխպատվաստաբանների» խմբավորումը:

Սկզբում վրիժառուները շարժվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նախնական վարկածի համաձայն գտնվել է երեխայի սպանության մեջ մեղադրվողը:

Հարձակման ընթացքում չարագործները քարեր էին նետում, իսկ ոստիկանները օդ կրակ են արձակել՝ փորձելով այդ կերպ ցրել ամբոխը: Արդյունքում անհայտ պայմաններում մեկ անձ մահացու վիրավորվել է, հաղորդում է NEWSru.com-ն:

Երբ հարձակումը ձախողվել է, ապստամբները հրկիզել են հարեւան տներն, այնուհետեւ «օտարերկրացիների» որս են սկսել, ովքեր իբր պատվիրել են երեխայի սպանությունը, հաղորդում է AFP-ը:

Տեղական մամուլը հաղորդում է, որ ինչ-որ մեկը մարդկային օրգաններ է հայտնաբերել այն տան սառնարանում, որտեղ բնակվել են Ֆրանսիայի երկու քաղաքացիներ: Զբոսաշրջիկներին ծեծի են ենթարկել եւ տանջանքներից հետո ստիպել են խոստովանել, որ զբաղվում են մարդկային օրգանների վաճառքով: Դրանից հետո օտարերկրացիների վրա բենզին են լցրել ու հրկիզել են: Ստացած վնասվածքներից երկու զբոսաշրջիկներն էլ զոհվել են:

Մադագասկարում Ֆրանսիայի դեսպանությունը դիմել է իր քաղաքացիներին եւ մյուս զբոսաշրջիկներին ու կոչ արել չլքել հյուրանոցները, քանի որ գազազած ամբոխը փնտրում է «ինչ-որ օտարերկրացի բժշկի», ով մասնակից է մարդկային օրգանների անօրինական առքուվաճառքին:

Մինչ այդ սպանված ութամյա տղայի մարմինը  հայտնաբերել են հոկտեմբերի 3-ի առավոտյան: Բացակայում էին նրա լեզուն ու սեռական օրգանները: