Ֆլորիդայում ոստիկանությունը մեկուսացրել է երեքմետրանոց բիրմայական վիշապօձ-ալբինոսին, որն, ինչպես հաղորդում է Associated Press-ը, մինչեւ բռնվելը նվազագույնը երկու կատու է կերել:
Օձին բռնել են հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ Պորտ-Սալերնոյի բնակչուհիներից մեկը իրավապահներին հայտնել էր, որ սողունին նկատել է իր տան մոտակայքում: Օձին բռնելուց հետո ոստիկանները հայտնաբերել են, որ նա երկու կատվի մնացորդներ է փսխել, որպեսզի կարողանա փախչել (կիսամարս ուտելիքից ազատվելն օգնում է ավելի արագ տեղաշարժվել):
Պիթոնին հանձնել են հազվագյուտ ձկների ու կենդանիների պահպանության ֆլորիդյան հանձնաժողովին, որը կստուգի տիրոջ տեղեկություններով՝ միկրոչիպի առկայությունը: «Փախուստի դիմած» օձի վարկածն առաջ է քաշվել, քանի որ ակնհայտ էր, որ այն իրեն վարժեցրածի նման է պահում. երբ հայտնվել է մարդկանց ձեռքերում, այն իրեն հանգիստ է պահել, հաղորդում է Lenta.ru-ն:




























