Ամերիկացի գիտնականները պարզել են, որ դեպրեսիան մեծացնում է Փարքինսոնի հիվանդության ի հայտ գալու եւ զարգացման ռիսկը: Նրանք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են գիտական Neurology ամսագրում:

Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ Փարքինսոնի հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է երեք անգամ, հաղորդում է «Gazeta,ru»-ն:

Նման եզրակացության հետազոտողները հանգել են, վերլուծելով վերջին 10 տարում այդ հիվանդության ավելի քան 4,6 հազար դեպքեր: