Սասսեքսի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Դոլթոնի կողմից կազմված Ուսուցիչների հասարակական կարգավիճակի միջազգային վարկանիշային աղյուսակում չինացի ուսուցիչները զբաղեցրել են առաջին հորիզոնականը: Աղյուսակում Չինաստանին հաջորդում են Հունաստանն ու Թուրքիան, այնուհետ Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Եգիպտոսն ու Սինգապուրը: Տասնյակը եզրափակում են Նիդերլանդները, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Ռուսաստանցի ուսուցիչների մասին տվյալները բացակայում են:

Varkey GEMS Foundation հետազոտության ընթացքում հարցման են ենթարկվել աշխարհի 21 երկրի բնակիչներ, յուրաքանչյուրում 1000-ական մարդ: Վարկանիշը որոշվում էր մի քանի գործոններով, այդ թվում նաեւ այլ մասնագիտությունների համեմատ ուսուցչի կարգավիճակով, ուսուցիչների շրջանում հարգանքի մակարդակով, աշխատավարձի չափով եւ նրանով, թե որքանով է պատվավոր երկրում ուսուցչի մասնագիտությունը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ամենահարգված ուսուցիչները Չինաստանում են, Սինգապուրում, Թուրքիայում, իսկ նվազագույնը՝ Բրազիլիայում, Իսրայելում եւ Հարավային Կորեայում: