Տաջիկստանի իշխող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Հոկտեմբերի 3-ի համագումարում Ռահմոնի թեկնածությանը կողմ են քվեարկել երկրի տարբեր շրջաններից եկած հազարից ավելի պատգամավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, Տաջիկստանի քաղաքական ութ կուսակցություններից յոթն իրենց թեկնածուն են առաջադրել: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին, սոցիալ-դեմոկրատները թեկնածուի հարցում կկողմնորոշվեն հոկտեմբերի 12-ին: