Եգիպտոսում հոկտեմբերի 4-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո,  իսլամիստների եւ ոստիկանների բախման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 140-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳ նախարար Սեյիդ Շաֆիկին։
Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին Մուրսիի կողմնակիցները բողոքի ցույց էին կազմակերպել, բախումներ էին սկսվել տեղի բնակիչների հետ, ոստիկանությունը ցրել էր իսլամիստներին։

Ամբողջ Եգիպտոսում իսլամիստների եւ խաղաղ բնակիչների միջեւ բախումներ են տեղի ունենում

Առավել սուր բախումներ էին գրանցվել Թահրիր հրապարակում։ Մուրսիի կողմնակիցներից կազմված  Օրիանականությանն աջակցող ազգային խորհուրդը հայտարարել էր անժամկետ ցույցի մեկնարկի մասին, հայտնում է «Ռոսբալտը»։

Հիշեցնենք, Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին պաշտոնանկ էր արել Մուհամեդ Մուրսիին եւ երկրում անցումային շրջան հայտարարել։