Մերձմոսկվայում հայաստանցի դրամանենգի են բռնել: Օպերատիվ տեղեկատվության մշակման ընթացքում Սոլնեչնոգորսկի  տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման բաժնի աշխատակիցները ձերբակալել են կեղծ դրամներ պատրաստելու եւ պահելու մեջ կասկածվող անձին:

ՀՀ 40-ամյա քաղաքացու մեքենան կանգնեցրել են, այն խուզարկելով՝ ոստիկանները 1000 ռուբլի անվանական արժեքով կեղծ թղթադրամների փաթեթ են հայտնաբերել:

Կեղծ թղթադրամների ընդհանուր գումարը մոտ 400 000 ռուբլի էր: Կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է  fontanka.ru-ն:

Քրեական գործ է հարուցվել «կեղծ դրամների կամ արժեթղթերի պատրաստում, պահպանում եւ իրացում» հոդվածի հատկանիշներով: