Այսօր՝ հոկտեմբերի  5-ին, ռուսական թատրոնի եւ կինոյի ամենախարիզմատիկ դերասանուհիներից մեկի՝ Իննա Չուրիկովայի 70-ամյակն է: Բացառիկ տաղանդի համար ռեժիսորները նրան անվանում են բազմադեմ, իսկ նրա մասնակցությամբ «Սկիզբ» ֆիլմը պահվում է Ֆրանսիայի Կինոյի թանգարանում՝ որպես էկրանին  Ժաննա դ՛Արկի կերպարի լավագույն մարմնավորում:

Չուրիկովան հիշում է, թե ինչպես իր արտաքինից հիասթափված՝ քիչ է մնացել հենց սկզբում կործանի կարիերան:

Մի անգամ թատերական ուսումնարանում քննություն վերցնողներից մեկը ծաղրել է նրա արտաքինը՝ ասելով, թե  ինչպես է նման տվյալներով փորձում խցկվել դերասանական ոլորտ: Սակայն այլ դպրացում Չուրիկովային, այնուամենայնիվ, ընդունել են:

Դերասանուհին պատմում է, որ «Մորոզկո» ֆիլմում իրեն տեսնելով հուսահատությունից արտասվել է:

Եվ ահա պետական պաշտոնյաները Չուրիկովային արգելել են գլխավոր դերեր խաղալը՝ «խորհրդային գեղեցիկ եւ հերոսական մարդկանց կերպարը չխեղաթյուրելու համար»: «Սկիզբ» ֆիլմից հետո դժգոհ հանդիսատեսների արձագանքներ էին ստացվել. «Ո՞վ է նրան էկրանին մոտ թողել», «Աղջիկը ֆոտոմոդելի տվյալներ չունի»:

Երբ այնուամենայնիվ հանդիսատեսները նրան ընդունեցին, ռեժիսորները Իննային նկարահանվել համոզելու համար անգամ սկսեցին հատուկ սցենարներ գրել, հայտնում է ՆՏՎ-ն:

Չուրիկայի մարմնավորած կերպարները բազմաթիվ են, նրա վարպետությունը՝ անսահման, ինչի համար բազմաթիվ մրցանակների է արժանացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դերասանուհին հոբելյանը կնշի Մոսկվայում, իր թատրոնի՝ Լենինյան կոմսոմոլի բեմում:  Հրավիրատոմսերին հոբելյարի գրած բանաստեղծությունում այսպիսի տող կա. «Կատարվեց... Լամ, թե ծիծաղեմ, չգիտեմ, բայց այսօր ներկայացումը պետք է կայանա»: