Հարավային Ուելսի 70-ամյա բնակիչը գերազանցել է սեփական ռեկորդը՝ աճեցնելով 54 կգ քաշով շաղգամ: Մինչ այդ նրա ամենամեծ ձեռքբերումը երկու անգամ փոքր քաշով պտուղն էր:

Հսկա շաղգամը Յան Նիլի միակ հպարտությունը չէ, որը նա ներկայացրել է ամենամյա Autumn Show միջոցառման ժամանակ. իր այգում նա աճեցրել է 8.3 կգ քաշով գազար, ինչը 3.15 կգ-ով ավել է, քան Բրիտանիայի նախորդ ռեկորդը, թեեւ, մեկ այլ այգեգործի հեղինակմամբ:

Բանջարեղենը Նիլը պարարտեցնում էր ինքնագործ սննդարար «կոկտեյլներով», որոնք նա արդեն 30 տարի շարունակ կատարելագործում է, հաղորդում է Yoki պորտալը:

«Եթե եղանակն այս տարի այսքան տարօրինակ չլիներ՝ խոնավ գարուն, շոգ ամառ, ապա, կարծում եմ, այն ավելի մեծ կլիներ: Ես չէի պատրաստվում ռեկորդ սահմանել, դա ուղղակի հավելյալ բոնուս է: Սակայն դա ավելի լավ է, քան մինչեւ մահը լուռ նստել անկյունում»,- հայտարարել է այգեգործը, հաղորդում է «Ռոսբալտը»: