Եգիպտոսում առնվազն 51 մարդ զոհ է դարձել ոստիկանության եւ պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջեւ բախումներին:
ՄԻայն Կահիրեում զոհվել է 40 մարդ, երբ անվտանգության ուժերը թույլ չեն տվել ցուցարարներին անցնել դեպի Թահրիր հրապարակ: Այդ ժամանակ այնտեղ են հավաքված եղել ներկայիս ժամանակավոր ռազմական ղեկավարությանն աջակցող ցուցարարները՝ տոնելու արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 40-ամյակկը:
ՆԳ նախարարի տվյալներով՝ Մուրսիի ավելի քան 400 կողմնակիցներ ձերբակալվել են Եգիպտոսի տարբեր քաղաքներում, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:
Եգիպտական MENA տեղեկատվական գործակալության տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է մոտ 250 մարդ:
Բախումները սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Կահիրեի տարբեր հատվածներում եւ այլ քաղաքներում՝ կապված արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 40-ամյակի հետ: Ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր նետել, իրավապահները պատասխան կրակ են բացել:





























