Նյու Յորք նահանգի Լոնգ- Այլենդ կղզում ֆերմայից գողացել են մոտ 600 դդում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 4.2 հազար դոլար է, գրում է The Economic Times-ը:

Չարագործների անձն առայժմ չի հաստատվել: Տվյալ պահին հայտնի չէ, թե ինչպես են գողերը կարողացել ներխուժել ֆերմայի տարածք եւ ինչպես են կարողացել աննկատ մնալ՝ գողանալով 600 դդումները:

«Ակնհայտ է, որ գողերը պատրաստվում են վաճառել դրանք: Դդումների այլ կիրառություն չեմ տեսնում: Կամ դրանցից պետք է շատ մեծ կարկանդակ պատրաստել»,-ասել է դետեկտիվ Թիմոթի Հաբարդը, փոխանցում է «Lenta.ru»-ն: