Իսպանիայում տղամարդը մահացել է այն բանից հետո, ինչ նրա վրա է թափվել 5 տոննա խաղող: Միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ Կաստիլիա-Լա-Մանչա շրջանում՝ բերքահավաքի ժամանակ, փոխանցում է Associated Press-ը:
Ըստ առկա տեղեկությունների, բերքը թափվել է տղամարդու վրա, երբ այն բեռնաթափել են: Այդ պահին տղամարդը եղել է խաղողի համար նախատեսված հատուկ լողավազանում: Դեպքի վայր են հրավիրել բժիշկների, սակայն տուժածին օգնություն ցուցաբերել չեն կարողացել: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Վերջերս Շվեդիայում տեղաբնակի վրա էր լցվել 600կգ բեկոն: Նա ողջ էր մնացել, սակայն վնասվել էր եւ հիվանդանոց տեղափոխվել:




























