Դաշնային պահուստային համակարգը շրջանառության մեջ է դրել  նոր 100 դոլարանոց թղթադրամներ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն  մի քանի ամիս ուշացումից հետո:

Ամերիկացի մասնագետները նոր թղթադրամի համար պաշտպանության հատուկ միջոցներ են կիրառել, հայտնում է The New York Times-ը: Դրանց թվում են մետաղական թելը եւ հավելյալ Watermark-երը: Թղթադրամի ձեւավորման համար օգտագործվել է նաեւ միկրոկնիք: Որոշ հատվածներ թղթադրամը թեքելիս փոխում են գույնը: Օրինակ` Բենջամին Ֆրանկլինից աջ գտնվող թանաքամանում ավելացած զանգակը մեղրագույնից կանաչ է դառնում, հաղորդում է Russia Today-ը:

«Մարդկանց ընդամենը մի քանի վայրկյան է պետք՝ հասկանալու, որ իրենց ձեռքին իսկական թղթադրամ է», - հայտարարել է Դաշնային պահուստային համակարգի թղթադրամների բաժնի կառավարիչների խորհրդի տնօրեն Մայքլ Լամբերտը:

Պաշտպանության նոր աստիճանը բարձրացրել է մեկ թղթադրամի արտադրության արժեքը` 0,11 –ից մինչեւ 0,14 դոլար: