Երկու մարդ զոհվել է, մոտ 50-ը վնասվածքներ են ստացել հոկտեմբերի 7-ին, Սինայի հարավում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետեւանքով, հաղորդում է Ֆրանս-Պրեսը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Պայթյունի հետեւանքով քառահարկ շինությունը մասմաբ փլուզվել է, փլատակների տակ մարդիկ կան: Իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տարատեսակ ահաբեկչական խմբավորումներ վերջին շրջանում ակտիվացել են Սինայում՝ Եգիպտոսում իշխանության տապալման հետեւանքով: Հուլիսի սկզբից, երբ իշխանությունից հեռացվեց Մուհամեդ Մուրսին, ահաբեկչությունների թիվը մի քանի անգամ աճել է: