Ալմաթիում հարսնացուն ու փեսացուն կախվել են՝ հարսանիքը կես տարով հետաձգելու պատճառով:

ՆԳՆ տվյալներով՝ 1995թ ծնված հարսնացուի եւ 1994թ ծնված փեսացուի մարմինները հայտնաբերել են քաղաքի տներից մեկի ձեղնահարկում: Դեպքի վայրում հայտնաբերել են նաեւ օղու՝ ոչ մինչեւ վերջ խմված շիշ եւ երկու երկտող: Մահացածների մարմինները դատաբժշկական փորձաքննության են ենթարկելու:

Փեսացուի մայրը պարզաբանել է, որ երիտասարդները ցանկացել են ամուսնանալ: Սակայն ինքը որդուն խնդրել է սպասել 6 ամիս, քանի որ ամուսնու հուղարկավորությունից մեկ տարի էլ չէր անցել: Այդ պատճառով մոր եւ որդու միջեւ տարաձայնություններ են առաջացել, հաղորդում է «Նովոստի-Ղազախստանը»: