Ֆրանսիայի դատարանը որոշել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի վրայից հանել «Բեթանկուրի գործով» մեղադրանքները, երկուշաբթի հայտնել է Le Figaro թերթը: Հրատարակչությունը նշում է, որ դատարանը Սարկոզիի դեմ ներկայացված մեղադրանքները «բավական համոզիչ չէ համարել»:
Այս տարվա մարտին դատարանը վճռել էր պաշտոնական քննություն սկսել Ն. Սարկոզիի նկատմամբ: Այն նախաձեռնվել էր նախկին նախագահի հասցեին հնչած մեղադրանքների կապակցությամբ, որոնք վերաբերում էին 2007թ. նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորմանը: Ըստ մեղադրող կողմի վարկածի` Սարկոզին խախտել էր օրենքը` հազար եվրո նվիրատվություն ընդունելով L'Oreal-ի ժառանգորդուհի Լիլիան Բեթանկուրից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դատախազությունից հայտնել էին, որ նախկին նախագահը «օգտվել է» Բեթանկուրի տարիքից եւ հիվանդությունիս` սեփական ֆինանսական շահի համար:





























