Ծայրահեղական խմբավորումների գրոհայիններն այսօր հրետակոծման են ենթարկել Մալիի հյուսիսային Գաո խոշոր քաղաքը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կառավարական բանակի աղբյուրը: 

Ըստ նրա` բանակային ստորաբաժանումներն արդեն ուղեւորվել են հրաձգության գոտի: Ներկայումս Գաոյում հերթապահում են ֆրանսիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռները: Հաղորդվում է, որ վիրավորվել է մեկ զինվոր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տարածաշրջանի փորձագետները հաստատել են Մալիի հյուսիսում իրավիճակի սրացումը` մի քանի ամսվա հարաբերական դադարից հետո: Սեպտեմբերի 28-ին Թիմբուքթու քաղաքում ծայրահեղականները ահաբեկչություն էին գործել, որի հետեւանքով զոհվել էին խաղաղ բնակիչներ: Հանցագործության պատասխանատվությունը ստանձնել  էր  ահաբեկչական  «Ալ Կաիդա` իսլամական Մահրիբի երկրներում» կազմակերպությունը: