Որոնողական գործողության ընթացքում իտալացի ջրասույզներն այսօր հայտնաբերել են եւս 17 աֆրիկացիների մարմիններ, որոնք զոհվել են Լամպեդուզայի ափերի մոտ նավաբեկության հետեւանքով: Այսպես, հոկտեմբերի 3-ի ողբերգության զոհերի թիվը հասել է 211-ի: Այա մասին հայտնել է ափային ծառայության ներկայացուցիչ Ֆիլիպո Մարինին:

Նախկինի պես անհայտ է 440 ուղեւորներից 100-ի ճակատագիրը: Փրկել են 155 մարդու, նրանց մի մասը Լամպեզուդայից տեղափոխվել է ժամանակավոր բնակության այլ վայրեր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իտալիայում ուրբաթ օրը սգո օր էր հայտարարվել` զոհվածների հիշատակին: Հանրապետության կառավարությունը մտադիր է ապօրինի ներգաղթի հարցը ներկայացնել ԵՄ-ի քննարկմանը:  Հոկտեմբերի 9-ին կղզի կայցելի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:

Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը ձերբակալել էր Թունիսի մի քաղաքացու, որը, ըստ փրկվածների, իրենց տեղափոխողն էր: