Կհեռացնեն Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների ներգանգային հեմատոման: Բժիշկները պնդել են վիրահատական միջամտության անհրաժեշտությունը` 60-ամյա նախագահին հերթական անգամ զննելուց հետո, որը ձախ ձեռքի մկանային ուժի մասնակի կորուստ ունի: Սպասվում է, որ վիրահատությունը կկատարվի հոկտեմբերի 8-ին:
Ավելի վաղ բժիշկները Քիրշներին առաջարկել էին առնվազն մեկ ամսով արձակուրդ գնալ` հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար: Սակայն պաշտոնական լուրեր չկան այն մասին, որ նախագահն իր լիազորությունների մի մասը հանձնել է տեղակալին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օգոստոսի կեսերին Քիրշները գլխի վնասվածք էր ստացել, եւ բժիշկները կարծում են, որ հիվանդությունը կարող է կապված լինել դրա հետ, թեեւ նախնական զննման ժամանակ ոչ մի շեղում չէր նկատվել:





























