Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ երկրում ՆԱՏՕ-ի երկրների կոնտինգենտի տասնամյա ռազմական ներկայությունը այդպես էլ չկարողացավ ապահովել տարածաշրջանային կայունությունը:
Նրա կարծիքով՝ դաշինքի ղեկավարությունը սխալմամբ կազմակերպում էր միայն զինյալների վրա հարձակումներ՝ ուշադրություն չդարձնելով Պակիստանում թալիբների թաքստոցներին: Քարզայը կարծում է նաեւ, որ Արեւմուտքի չհաջողվեց պաշտպանել երկիրը: Նա համարում է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Աֆղանստանին մեծ տառապանք եւ խնդիրներ պատճառեց եւ ոչ մի արդյունքի չհասավ, երկիրը նախկինի պես անվտանգ չէ, փոխանցում է BBC-ն:
Պատասխանելով անվտանգության երկկողմ համաձայնագրի մասին հարցին, Քարզայը հասկացրել է, որ առայժմ պատրաստ չէ դրան:





























