Չիկագոյի այգիներից մեկում սրճարանի սահմաններից դուրս գտնվող սեղանի շուրջ հայ ներգաղթյալ Արսեն Ավագյանը, ով ԱՄՆ է ժամանել 17 տարի առաջ, փոքր կումերով թեյ է խմում ու մեկնաբանում է տարբեր համեր, ինչպես գինիներ համտեսողը խաղողի այգում: «Արգո» թեյի խանութների ցանցի այդ բաժնի մենեջերը Ավագյանին մատուցել էր նմուշներով սկուտեղը:

Ինչպես գրում է «The Financial Times»-ը, «Արգո» անվանումը ծագել է Յասոնի կողմից ոսկե գեղմի որոնման մասին հունական առասպելից: Ավագյանը ներկայացրել է իր առաքելությունը՝ սուրճ խմող ԱՄՆ-ը դարձնել թեյի խանութների իր ցանցի համար բազա:

«Արգոն» ունի մոտ 40 առեւտրային կետ:Չիկագոյում գտնվող ընկերությունը նախատեսում է տարեկան իր խանութների թիվն ավելացնել 50 տոկոսով հաջորդ տարիների ընթացքում: Այն իր ցանցը կընդլայնի քոլեջներում ու ԱՄՆ-ի գլխավոր քաղաքներում, Մերձավոր Արեւելքի չորս երկրների հեը ունի արտոնագրված համաձայնություն, եւ նախատեսում է բացվել Լոնդոնում ու Մոսկվայում: Այս պահին մասնավոր ընկերության տարեկան եկամուտը կազմում է մոտ 25 մլն դոլար: