Բանգլադեշի կարի ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել. զոհվել է ինը մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Գազիպուր քաղաքի Aswad Composite Mills (Paul Mall Group-ի դուստր ձեռնարկություն) կարի ֆաբրիկայում: Եվս 50 աշխատող այրվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:

Ըստ Associated Press-ի` հրդեհը բռնկվել է ֆաբրիկայի քառահարկ շենքում, որը փակ է եղել ընդմիջման համար:  Սակայն ներսում գտնվել են արտաժամյա աշխատողները: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, հաղորդում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ապրիլին Դաքայի ծայրամասում  հրդեհից հետո ութհարկանի տեքստիլ գործարան էր փլուզվել: Դրա հետեւանքով զոհվել էր 1100 մարդ: Դա ամենախոշոր արդյունաբերական աղետն էր 1984թ. Բհոպալի տեխնածին աղետից հետո, երբ քիմիական գործարանում վթարի հետեւանքով զոհվել էր 20 հազար մարդ: