Փոքրիկ օդանավով թռիչք իրականացնող օդաչուի ինքնազգացողությունը աշխատանքի պահին վատացել է, ինչի արդյունքում ուղեւորներից մեկն արտակարգ վայրէջք է իրականացրել: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի երեկոյան Մեծ Բրիտանիայում:

Փոքրիկ օդանավն ուսումնական թռիչք է իրականացրել: Օդանավում եղել է երկու մարդ՝ օդաչուն ու ուղեւորը: Հանկարծ օդաչուն վատացել է եւ նա դիսպետչերներին հաղորդել է, որ չի կարող շարունակել թռիչքը:

Երկու հրահանգիչներ կապի են դուրս եկել եւ օգնել ուղեւորին օդանավը բարեհաջող իջեցնել: Պարզվել է, որ տղամարդը թռչելու փորձ ունեցել է, սակայն երբեք վայրէջք չի իրականացրել: Այնուամենայնիվ, նա լուծել է իր առաջ դրված խնդիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: