ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներից ներողություն է խնդրել այն խնդիրների համար, որոնք կապված են պետական հաստատությունների ֆինանսավորման հետ, սակայն մեղք բարդել է հանրապետականների վրա:
«Գիտեմ, որ ամերիկացիները հոգնել են այս ամենից: Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եք անցնել այս ամենի միջով: Աստված է վկա, ես էլ եմ հոգնել այս ամենից»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նրա կարծիքով՝ հանրապետականներն ապակառուցողական դիրքորոշում ունեն՝ փորձելով հասնել իրենց պահանջների իրականացմանը եւ սպառնալով չընդունել բյուջեն ու դեֆոլտը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին մեկնարկած նոր ֆինանսական տարում բյուջեն չընդունելու պատճառով պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է:





























