The Boomtown Rats իռլանդական պանկ-խմբի նախկին անդամ Բոբ Գելդոֆը, որը «Պատ» ֆիլմում գլխավոր դեր է խաղացել, ապոկալիպտիկ կանխատեսում է կատարել. գլոբալ տաքացման պատճառով մինչեւ 2030թ մարդկային հասարակությունը կարող է դադարել գոյություն ունենալուց: Այս մասին հաղորդում է «InoPressa»-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
«Կարող ենք չհասնել մինչեւ 2030թ: Պետք է շտապ որոշել կլիմայի փոփոխության խնդիրը»,-կոչ է արել Գելֆորդը: Այդ խնդրի լուծումը, նրա կարծիքով, պետք է լինի քիչ իռլանդական, քիչ ռուսական, քիչ չինական, ավելի շատ մարդկային:





























