Ֆրանսիայում հոկտեմբերի 9-ին երկաթուղայինները գործադուլ են կազմակերպել՝ կապված Եվրահանձնաժողովի բարեփոխման հետ:
Ուղեւորները հնարավորություն ունեն օգտվել ավտոբուսներից, որոնք կապված են Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերության՝ SNCF հետ, որպեսզի թեթեւացնեն գործադուլի պատճառով առաջացած խնդիրները: Սպասվում է, որ գործադուլը կշարունակվի մինչեւ վաղը:
SNCF հայտարարության համաձայն, գործադուլը չի անդրադարձել Eurostar, Thalys եւ Lyria միջազգային գնացքների վրա, որոնք միավորում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան եւ Լյուքսեմբուրգը:
Փարիզը, Լիմոժը եւ Տուլուզը միավորող գծերի վրա գործում են երեք գնացքներից երկուսը: Նույն վիճակն է նաեւ Բորդո-Տուլուզ-Մարսել երթուղում:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























