Վրաստանը դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը արտրեկրում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների թվով, 2009թ. այդ երկրից նման կարգավիճակ են խնդրել 10994 մարդ: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գխավոր հանձնակատարի գրասենյակը՝ իր Asylum Levels and Trends in Industrialized Countries զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Վրաստանը ցույց է տվել աենամեծ տեմպերը փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողների թվով: 2008թ. այդ թիվը կազմել է 5454 մարդ:
2009թ. կտրուկ աճել է նաեւ փախստականի կարգավիճակ ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների թիվը: Միայն անցած տարի դրանց թիվն աճել է 30 տոկոսով:
Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի քաղաքացիները հիմնականում կարգավիճակ են խնդրում Եվրամիության երկրներում:
Նշված վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Աֆղանստանն է (26,8 մարդ), որին հաջոդրդում են Իրաքը (24,3), Սոմալին՝ (22,6), Ռուսաստանը (20,4), Չինաստանը (20,1), Սերբիան (կոսովոյի եւ Չեռնոգորիայի հետ 18,6), Նիգերիան (13,3), Իրանը (11,5), Պակիստանը (11,2): Իսկ Վրաստանը 10-րդ հորիզոնականում է:
Վրաստանի քաղաքացիները հիմնականում ցանկանում են գնալ Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա եւ Շվեյցարիա:




























