Նիդերլանդներից ներմուծվող արտադրանքի հետ կապված խնդիրները շարունակվում են. երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են դիվանագիտական սկանդալից հետո, երբ Նիդերլանդներում ծեծի էր ենթարկվել ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինը:
Ռոսսելխոզնադզորի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ալեքսիենկոն հայտարարել է, որ որոշակի խնդիրներ կան, որոնցից շատերը վաղեմի պատմություն ունեն, սակայն արդիական են մինչ օրս:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ կողմերը պետք է ապահովեն կենդանական ծագմամբ արտադրանքի անվտանգությունը, փոխանցում է Life News-ը:





























