«Առանցքային պահ Արեւելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար» խորագրով լսումները հետաձգվել են անհայտ ժամանակով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արեւելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար» խորագրով լսումների անցկացումը հետաձգվել է:
Ըստ ԱՄՆ-ի Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, լսումները, որոնք պետք է անցկացվեին ԱՄՆ-ի սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսի մասնակցությամբ, հետաձգվել են անհայտ ժամանակով:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արեւելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար» խորագրով լսումներին պետք է մասնակցեին նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից գործող Ատլանտյան խորհրդի գործադիր փոխտնօրեն Դեյմոն Ուիլսոնն ու «Heritage Foundation» հետազոտական կազմակերպության առաջատար փորձագետ Արիել Կոհենը:





























