ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ուրախ է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրին:

«Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրին: Դա կմեծացնի մարդկանց տեղաշարժվելու հնարավորությունը»,- գրել է Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ Եվրախորհրդարանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հավանություն է տվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրին: Այս պահից սկսած, Հայաստանի քաղաքացիները առավել քիչ խոչընդոտների կհանդիպեն ԵՄ երկրներ կարճաժամկետ այց կատարելու ժամանակ: