Ոստիկանության պաշտոնաթող սպան կրակոցներ է արձակել  ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգի Ուիլինգ քաղաքի դատարանի շենքի մոտ:

Նախկին ոստիկանը հրացանի 15-25 կրակոց է արձակել: Դրանից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաները սպանել են նրան:

Հրաձգության հետեւանքով շենքում գտնվող մեկ մարդ թեթեւ վերքեր էր ստացել, հաղորդում է «lenta.ru»-ն:

Տեղի քաղաքապետարանից  ավելի ուշ հայտնել են, որ կրակողը նախկին ոստիկան է եղել: Ըստ իշխանությունների` նա իրավապահ մարմիններում ծառայել էր 20 տարի եւ շտոնը լքել 13 տարի առաջ: