NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագորղ միջազգայնագետ Արմին Արեֆի՝ ֆրանսիական «Le Point» ամսագրում լույս տեսած հոդվածը:
ԵՄ-ն հրաժարվում է քննադատել նախագահ Ալիեւի ավտորիտարիզմը, ով երրորդ անգամ անընդմեջ ընտրվում է նախագահ, քանի որ նրանից գազ է գնում: Լավ չէ բարկացնել կարեւոր տնտեսական գործընկերոջըմ անգամ եթե նա հեռու է ժողովրդավարությունից: Ադրբեջանի Հանրապետությունտ, որը առաջիկա տասնամյակում գազ կներկրի Եվրոպա, Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ է դարձնում:Մոլի խաղացողի հեղինակությամբ 51-ամյա բեղավոր Իլհամ Ալիեւը տաս տարի շարունակ երկաթե ձեռքով կառավարում է երկրում: «Վերջին տաս տարվա ընթացքում երկիրն իսկապես ժողովրդավարության տեսակետից հետընթաց է ապրել: Ամեն տեսակ այլակարծություն խստորեն պատժվում էր»,- նշել է Բաքվում Մարդու իրավունքների ակումբի բաժնի տնօրեն Ռեբեկա Վինսենթը:
Ամեն անգամ Արեւմուտքի դիտորդները քննադատում են բազմաթիվ խախտումներն ու դնում անկողմնակալ ընտրությունների հարցը: Սակայն Ադրբեջանի նախագահն այդ ամենին լուրջ չի վերաբերում, նա նույնիսկ Սահմանաֆդրության փոփոխման հանրաքվե անցկացրեց 2009 թ.-ին, որը նախագահության ժամկետն անսահմանափակ էր դարձնում:Իրական մաֆիայի գլխավերեւում Ալիեւների կլանն է, որին մեղադրում են նավթային միջոցների հաշվին հարստացման մեջ: Լրագրող Հադիջա Իսմայիլովայի խոսքով՝ Ալիեւի ընտանիքը վերահսկում Ադրբեջանի է բանկային, շինարարական ու հեռահաղորդակցման հատվածի մեծ մասը:Թեեւ եվրոպացի դիտորդները Ադրբեջանում խախտումներ են հայտնաբերել, դժվար թե Արեւմուտքում այդ ամենը արձագանք ստանա: Օրինակ, մինչ քվեարկությունը տիրող բռնաճնշումները Եվրոպական միության կողմից մեղմ արձագանքի արժանացան, որը հայտարարեց, թե «անհանգիստ է » ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու անկախ ԶԼՄ-ների նկատմամբ գործադրվող ճնշումից:Իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց հայտարարություններում նույնիսկ «խոստովանել էին, որ ընտրական ենթատեքստն» Ադրբեջանում «ընդհանուր առմամբ խաղաղ էր»:
Հարկ է նշել, որ այս նախկին խորհրդային հանրապետությունը, գտնվելով Կասպից ծովի ափին, անկախությունից ի վեր դարձել է ցանկության առարկա: Լինելով ավելի պրագմատիկ՝ Իլհամ Ալիեւը եւ նրանից առաջ իր հայր Հեյդարը կարողացել են դիվերսիֆիկացնել իրենց հաճախորդներին Եվրոպայում եւ այդպիսով ազատվել Ռուսաստանի վերահսկողությունից:





























