Toyota ավտոարտադրողը ինքնաշխատ կառավարմամբ ավտոմեքենաների սերիական թողարկում է սկսում: Ավտոմեքենաներն ունակ կլինեն առանց վարորդի ղեկավարել փոխանցման տուփը, շրջադարձ կատարել, արգելակել ու մանեւրել:

Առաջին քայլը կլինի արագընթաց մայրուղիներում, որտեղ չկան խաչմերուկներ եւ հետիոտնային անցումներ,  ավտոմեքենաների ինքնաշխատ կառավարման համակարգի ներդնումը: Դա պետք է թեթեւացնի վարորդների բեռը ու նվազեցնի խցանումները:

Ավտոմատ կառավարումը կհաշվարկի մինչեւ հարեւան մեքենա ընկած տարածությունը եւ անկախ ցուցանիշից ինքնուրույն կփոխի ընթացքի արագությունը:

Ավտոմատ արգելակներ այժմ ունեն Lexus մակնիշի «լյուքս» դասի մեքենաները: