Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հոկտեմբերի 10-ին  այցելել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսել են համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվել են հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն է հայտնել հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին: