Գերմանիայում հայ համայնքի լոբբինգը շատ թույլ է, այն չունի թուրքական կողմի ուժն ու հնարավորությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության  մոտեցող 100-ամյա տարելիցի համատեքստում Բեռլինի հայ համայնքի նախապատրաստական աշխատանքներին:

«Մեր համայնքը թուրքական լոբբինգին փորձում է դիմակայել գրքերով ու դասախոսություններով: Միաժամանակ,  Գերմանիայի մտավորականությունն ու մամուլը ընդունում են Ցեղասպանության կատարման փաստը», - նշել է Ժիրայր Քոչարյանը: Նա ափսոսանքով է նշել, որ հայերը սփռված են ամբողջ Գերմանիայում: Չկա մի քաղաք, որտեղ ավելի քան 2000 հայ չլինի:

«Մեր գործունեության նպատակը Ցեղասպանության ոչ թե ճանաչմանը, այլ Գերմանիայի 4 մլն թուրքերի կողմից դրա դատապարտմանը հասնելն է», - ընդգծել է է Ժիրայր Քոչարյանը:

Նշենք, Գերմանիայում մոտ  4 մլն թուրք է ապրում, իսկ հայ համայնքն ընդամենը 45 հազար հոգուց է բաղկացած: