2013թ Խաղաղության նոբելյան մրցանակին է արժանացել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան հաղթողի անունը հայտարարել է մի քանի րոպե առաջ Ստոկհոլմում:
Հենց ՔԶԱԿ-ն է հաստատել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ այդ մրցանակը ստանալու ամենամեծ հնարավորությունն ունի պակիստանցի Մալալա Յուսուֆզայը:





























