Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը՝ հոկտեմբերի 10-ին, Բեռնում հանդիպում ունենալով իր շվեյցարացի գործընկերոջ հետ, իր անհանգստությունն է հայտնել Շվեյցարիայում կառուցվող Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ կապված։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների ստորագրման 4-ամյակին մեկնել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Շվեյցարիայի իր գործընկեր Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ժնեւում կառուցվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանին։
Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան անհանգիստ է, որ 2015-ին ընդառաջ Ժնեւում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։
Նշենք, որ հանդիպման ժամանակ Դավութօղլուն կրկին ապացուցել է, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ՝ ասելով, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո, երբ արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների։





























