Եվրոպան պետք է մշակի Արեւելյան գործընկերության երկրների պաշտպանության մեխանիզմներ՝ ուղղված նրանց որոշման վրա ազդելու Ռուաստանի փորձերի դեմ, հայտարարել է Եվրախորհրդարանի պտգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին՝ ելույթ ունենալով ««Արեւելայն գործընկերության» ճնապարհին» կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով՝ այն միջոցները, որոնք վերջին ժամանակներս ձեռնարկել է Ռուսաստանը Արեւելյան գործընկերության երկրնրի նկատմամբ, իրականում որոշ երկրների դրդել է կոնսոլիդացիայի եւ Եվրոպայի օգտին վերջնական որոշում կայացնելու: Մասնավորապես, նա ընդգծել է, որ դա օգնել է կողմնորոշվել Ուկրաինային եւ Մոլդովային, չնայած որ Հայաստանը «հանձնվեց»:

«Հիմա հարկավոր է պատասխանատվություն ստանձնել աջակցելու այդպիսի երկրներին եւ պաշտպանելու Ռուսաստանի արտաքին եւ անթույլատրելի ազդեցությւոնից: ԵՄ-ն պետք է առաջարկի նման մեխանիզմներ, որպեսզի, նախ, պաշտպանի այդ երկրները, երկրորդը, օգնության եւ սոլիդարության արձագանք տա»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: