Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն այսօր` հոկտեմբերի 11-ին, Չեբարկուլում /Ռուսաստանի Դաշնություն/ ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:

Զորավարժությանը մասնակցում է ՀՀ զինված ուժերի 45 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Նշված զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Չեբարկուլ է մեկնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: