Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ 1990-ականների մասին պատմող առասպելներից մեկն իրական է: Նա խոստովանել է, որ այդ ժամանակահատվածում իսկապես հրամայել է տեղում գնդակահարել բանդիտների, որոնք Մոսկվա-Բրեստ ավտոճանապարհին թալանել են տարանցիկ վարորդների; Այս մասին այսօր նա լրագրողներին է պատմել Մոսկվայում:

Նա նշել է, որ նման միջոցներից հետո տարանցիկ վարորդների նկատմամբ զինված հարձակումները դադարել են: Նա նաեւ պատմել է, որ բաց է ռուսական լրատվամիջոցների համար՝ միաժամանակ դրանք բաժանելով մի քանի դասերի, փոխանցում է «Vesti.Ru»-ն: