Գլենդեյլում Լոս Անջելեսի Հայկական համայնքի կենտրոնում հոկտեմբերի 27-ին միջոցառում տեղի կունենա՝ նվիրված հայտնի նկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանի 100-ամյակին: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն նկարչի ավելի քան վաթսուն յուրօրինակ նկարներ: Ցուցահանդեսից հետո պրոֆեսոր Թալին Գրիգորն ու գլենդեյլցի նկարիչ Վաչագ Տեր-Սարգսյանը կքննարկեն Սմբատ Տեր-Կյուրեղյանի գեղարվեստական ժառանգությունը:
Սմբատի աշխատանքները ցուցադրված են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Իրանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Սաուդյան Արաբիայում:





























