Սիրիական ընդդիմության զինված խմբավորումները Լաթաքիա նահանգում սպանել են, առնվազն, 190 խաղաղ բնակիչների եւ գերի վերցրել 200 մարդու: Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» եւ «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումները դեռեւս պատանդների են պահում, այդ թվում կանայք եւ երեխաներ: «Human Rights Watch»-ը պարզաբանել է, որ գործողությունը, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-18-ին, մասնակցել է առնվազն 20 խմբավորում:
Փորձագետների տվյալներով՝ գործողությունը ծրագրվել եւ համակարգվել է  որպես հարձակում ալավիների գյուղերի խաղաղ բնակչության դեմ:

«Տվյալները պարզ ցույց են տալիս, որ սպանությունները, պատանդներ վերցնելը եւ այլ խախտումներ ռազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մակարդակի են հասնում»,-ասվում է զեկույցում: