Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուր վարչական տարածքի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հոկտեմբերի 10-ին ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանին, որը գտնվում է ամերիկյան Ռոդ-Այլենդ Փրովիդենս նահանգի մայրաքաղաքում: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ին:
Հուշարձանի մոտ ունեցած ելույթում Դեմիրբաշն ասել է.« Մենք խոնարհվում ենք ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զրկվել են կյանքից»: Նա հավելել է, որ 1915թ.-ին եղեռնի իրագործման ընթացքում որոշակի դեր են ունեցել քրդերը, ինչպես նաեւ ընդգծել է անցյալ հայացք նետելու կարեւորությունը: Քաղաքապետը կոչ է արել թուրքական պետությանը ներողություն խնդրել ու քավել մեղքը: «Ներողություն խնդրելը վկայում է հասունության մասին»,- եզրափակել է նա: Քաղաքապետին ուղեկցում էին Նոր Անգլիայի հայ եւ քուրդ համայնքների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Դեմիրբաշը քրդերի անունից ներողություն էր խնդրել հայերի եւ ասորիներին ջարդի ու տեղահանության համար: Ներողությունը հնչել էր Թուրքիայում զանգվածային սպանություններին զոհ գնացածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը: «Մենք կշարունակենք մեր պայքարը, որպեսզի հասնենք փոխհատուցման»,- հայտարարել է նա:





























