Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անկցկացված նախագահական ընտրությունները, ինչպես նաեւ այդ ընտրությունների առթիվ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տված գնահատականը:
ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը հայտարարել է.« Պետդեպարտամենտը հայտարարում է, որ Ադրբեջանում կայացած ընտրությունները «չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», այն դեպքում, եթե նրանք իրականում չեն էլ մոտեցել այդ չափանիշներին: Դա ընտրություն չէր, այլ, ամենայն հավանականությամբ, վատ բեմադրված ներկայացում, որը նախատեսված էր միջազգային հանրույթի առաջ քաղաքական կազմի ապահովման համար, որը ցավոք վաղուց որոշել է հեռու մնալ, երբ Ալիեւները տիրում են Ադրբեջանում, ինչպես իրենց սեփական տիրույթում եւ իրենց ընտանիքի համար կառավարումը ապահովում են նախորդ դարի երկրորդ կեսից»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ Ադրբեջանում կայացած ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը մշտապես Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ ու արդար ընտրություններ, հարգել հավաքների ու խոսքի ազատությունը: «Ցավոք մենք եզրակացության ենք եկել, որ այդ ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին»,- ընդգծել է Հարֆը:





























