ԱՄՆ-ի Դաշնային դատարանի կոլեգիան ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը (ԱԱԳ) թույլ է տվել անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գաղտնալսել ամերիկացիների հեռախոսազրույցները: Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 12-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հուլիսին ԱԱԳ-ի տնօրենի գրասենյակը փաստաթղթեր էր հրապարակել, որոնցում հատուկ ծառայություններին արտոնվում էր գաղտնալսել հեռախոսազրույցները: Փաստաթղթերում նշված էր, որ հեռախոսահամարների մասին են տեղեկություն հավաքել, այլ ոչ թե զրույցների բովանդակության:
Հունիսի սկզբին ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հրապարակել էր դատարանի գաղտնի որոշումը, որով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարող էին լսել խոշոր օպերատոր Verizon-ի բոլոր զանգերը, ինչպես նաեւ տվյալներ գերգաղտնի PRISM ծրագրի մասին, որը թույլ էր տալիս հետեւել խոշոր կայքերով էլեկտրոնային հաղորդակցումներին:
Ավելի վաղ ազգային հետախուզության պետ Ջեյմ Կեպլերը դիմել էր Արտասահմանյան հատուկ ծառայությունների գործունեությունը վերահսկող դատարան (United States Foreign Intelligence Surveillance Court, FISC)՝ խնդրելով վերականգնել տվյալների հավաքման օրինականությունը:





























