Հայաստանի կառավարությունը մարտի 25-ին կայացած արտագնա նիստում որոշում է կայացրել 2010թ. ապրիլին փորձնական մարդահամար անցկացնելու ժամկետը տեղափոխել հոկտեմբերի 21-30-ը ներառյալ։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը պայմանավորված է միջազգային դոնոր կազմակերպությունների` օգնության տրամադրման գործառույթները մինչեւ ապրիլի 14-ը ավարտելու անհնարինությամբ։



























