Մադրիդում հոկտեմբերի 12-ին ռազմական շքերթ է տեղի ունեցել՝ թագավորության ազգային տոնի՝ իսպանացի ազգի պատվին: Քանի որ երկրի Խուան Կառլոս I թագավորը շարունակում է ապաքինվել վերջերս տեղի ունեցած վիրահատությունից հետո, շքերթն առաջին անգամ ընդունել է թագաժառանգ արքայազն Ֆելիպեն: Միջոցառմանը մասնակցել է 2,6 հազար զինծառայող:
Տնտեսական ճգնաժամի պատճառով միջոցառման ծախսերը կազմել են 823 հազար եվրո, որը 16%-ով քիչ է անցյալ տարվա համեմատ: Նույն պատճառով չի եղել օդային շքերթ եւ գլխավոր տրիբունայում Իսպանիայի ազգային դրոշի օդապարիկով իջեցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շքերթին մասնակցել են կառավարության նախարարները՝ վարչապետ Մարիանո Ռախո Բրեյի գլխավորությամբ, երկրի ինքնավար մարզերի մեծ մասի ղեկավարները: Նախորդ տարիների նման՝ միջոցառմանը ներկա չեն եղել Կատալոնիայի եւ Բասկերի երկրի կառավարությունների ղեկավարները:





























